ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը կան­խել չի հա­ջող­վել. «Փաստ»

Բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը կան­խել չի հա­ջող­վել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին բավականին ինտրիգային իրադարձություններ են նախորդել։ Ինչպես հայտնի է, Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները բավական լուրջ էին տրամադրված Փաշինյանի այցին և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին նախապես զեկուցել են, որ նման գործողություններ են նախատեսվում, և շեշտել, որ մարդիկ բավական լուրջ են տրամադրված։

Մեր տեղեկություններով, այս ամենը Փաշինյանի համար շատ ցավոտ է եղել, և նա ԱԳՆ խողովակներով հանձնարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն ու Մոսկվայում՝ իշխանությունների կարծիքով «հարցեր լուծող» իրեն հավատարիմ փոքրաթիվ շրջանակներին, որպեսզի այդ բողոքի ալիքը կանխեն: Սակայն, ստանալով բացասական պատասխան, թե ի վիճակի չեն նման բան անել, Փաշինյանն առաջարկել է բողոքի ակցիային զուգահեռ իր աջակիցների ակցիա կազմակերպել, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ իրեն բոլորը դեմ են, սակայն այդ առաջարկը ևս դրական արձագանք չի ստացել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: