չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԲՀԿ-ն գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ. Մակունց

ԲՀԿ-ն գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ. Մակունց

Կարծում եմ՝ ինչպես 2015-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական, քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր ուրիշ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ես կարծում եմ՝ նույն իրավիճակն է, ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015-ին եղավ այս համատեքստում, արդյունքը, կարծում եմ, բավականին կանխատեսելի է»,-  ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Խմբակցության ղեկավարը հավելեց՝ խոսքը Հայաստանի ներսում գործող քաղաքական ուժերի մասին է:

Մակունցի խոսքով՝ բոլորը գիտեն, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2015-ի սկզբին քաղաքական ինչ ուժերի կամ ուժի ազդեցության տակ էր, և այդ առումով շատ բան չի փոխվել:

  • Կիսվել: