չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը․ Զոհրաբյան

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը․ Զոհրաբյան

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-հավելեց նա:

Նշենք, որ ԱԺ-ն այս պահին քննարկում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:

  • Կիսվել: