չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԲՀԿ-ն ազատ կուսակցություն է, բացառում եմ, որ որևէ մեկի հետ լինի. Վարդան Ղուկասյան

ԲՀԿ-ն ազատ կուսակցություն է, բացառում եմ, որ որևէ մեկի հետ լինի. Վարդան Ղուկասյան

«Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել», այս մասին այսօր խորհրդարանում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է ժողովուրդը գնա ԲՀԿ-ի հետևից, պատգամավորն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ չպետք է ժողովուրդը չգա ԲՀԿ-ի հետևից: Նախ ժողովուրդը միշտ էլ ԲՀԿ-ին ձայն է տվել, իսկ այսօր էլ օր-օրի ժողովուրդը հիասթափվում է»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդմանը, թե ԲՀԿ-ն այլ ուժերի ազդեցության տակ է գործում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Առաջին անգամ լսեցի։ Շատ սխալ է ասում, ԲՀԿ-ն ազատ կուսակցություն է, ազատ է գործում: Ես այդպիսի բան չեմ տեսնում: Նախկինի համար բան չունեմ ասելու, այն ժամանակ թափանցիկ ասում էին՝ ով ում հետ է, բայց հիմա բացառում եմ, որ որևէ մեկի հետ լինի»:

  • Կիսվել: