հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 ԲՀԿ-ն առաջնորդվում է «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքումդ պահի» կարգախոսով. «Հրապարակ»

ԲՀԿ-ն առաջնորդվում է «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքումդ պահի» կարգախոսով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների մասին հայտարարությունից հետո որոշել է չդադարեցնել լոկալ ակցիաները, իսկ մարտի 28-ին հանրահավաք կանի։

Նպատակը՝ ցույց տալ, որ չի փոխվել պայքարի վճռականությունը։ Մասնակցելու է նաեւ Ծառուկյանը։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարցին՝ եթե գնում եք Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների, ինչո՞ւ եք մնում ՀՓՇ կազմում, ասաց՝ ԲՀԿ-ն չունի երաշխիք, որ Փաշինյանը ապրիլի 20-ից հետո հրաժարական կտա։

Ապա համաձայնեց, որ իրենք առաջնորդվում են «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքումդ պահի» կարգախոսով։ Ապրիլի 1-ից ՀՓՇ-ն մարզեր կայցելի, առաջիկայում կվերսկսի պատգամավորների տների մոտ «դավաճան» գրությամբ պլակատներ դնելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: