երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բևեռից մրսում են նախկինները, Կրեմլը, Էրդողանն ու Ալիևը. ԱԺԲ անդամ

Բևեռից մրսում են նախկինները, Կրեմլը, Էրդողանն ու Ալիևը. ԱԺԲ անդամ

՛՛Ազգային ժողովրդավարական բևեռից՛՛ հենց հիմա մրսում են նախկինները, որոնք լափելուց ու դղյակներ կառուցելուց բացի մեկ էլ եկեղեցի են կառուցել, դա էլ երևի մեղքերի թողության համար։ Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺԲ անդամ Յուրա Թադևոսյանը։

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, նա նշեց, որ այս իշխանությունները շարունակում են ՛՛ժողովրդի ուղեղը ընդամենը լվալ՛՛։

՛՛Ազգային ժողովրդավարական բևեռից՛՛ մրսում են նաեւ Կրեմլը, Էրդողանն ու Ալիևը։ Նրանք բոլորը սառույցներ են ու շատ լավ են գիտակցում, թե ինչ կլինի, եթե ՛՛Բևեռը՛՛ հայտնվի կառավարությունում։ Նրանք բոլորը ուղղակի ամեն ինչից կզրկվեն։ ՛՛Բևեռը՛՛ ժողովրդի արևն է, որ հալեցնելու է հենց այդ սառույցները՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: