Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը Բորելին բողոքել է, իբրև թե «Հայաստանի սադրանքները», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարությունները» չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: