Բայդենի հայտարարությունները Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունեն. Էրդողանը՝ ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության առթիվ ուղերձի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունեն:
Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ուղերձին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Էրդողանն ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել ՛՛լավ ուսումնասիրել պատմությունը՛՛։
Անկարայում կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Հայկական պնդումները, որոնք, իբր, ճանաչում են տարբեր երկրների վարչակազմերը, մեզ համար նշանակություն չունեն։ Մենք այսպես ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարություններին։ Պարոն Բայդենը պետք է շատ լավ ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը՛՛: