կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բայց առաջնային անհրաժեշտը մտածել նոր խոսելն է. Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել

Բայց առաջնային անհրաժեշտը մտածել նոր խոսելն է. Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել

 «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում,մասնավորապես նշել է.

 «Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվող ոտնձգությունները և դրանց նկատմամբ ոչ ադեկվատ, իրարամերժ, հախուռն, կցկտուր և անհավասարակշիռ արձագանքը մի կողմից էլ ավելի է խորացնում մեր սահմաններին ստեղծված բարդագույն իրավիճակը, մյուս կողմից վկայում է առկա և աճող լրջագույն մարտահրավերների նկատմամբ պետական ինստիտուտների կողմից համակարգված քաղաքականության բացակայության, առկա առանցքային վտանգներին մակերեսային մոտեցում ցուցաբերելու իրարամերժ, աններելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անկանխատեսելի վարքագծի մասին։

Ոչ պակաս վտանգավոր հրապարակային վարքագիծ և հռետորական անհեռատես դիրքորոշում են դրսևորում նաև քաղաքական դաշտում հայտնված վարչապետների թեկնածուների շքերթի մեկնարկ տված որոշ պսևդոքաղաքական ուժեր ևս, որոնք երբեք ոչ եղել են և ոչ էլ հասկանում են ռեալպոլիտիկի բովանդակությունը։

Եվ ցավոք, այս անհեռանկար և անպատասխանատու լեզվային սայթաքումներով էլ ավելի են բարդացնում իրավիճակը և շատ հաճախ առանց հասկանալու թշնամուն ի ցույց են դնում թե՜ իրենց և թե՜ որոշում կայացնողների անադեկվատությունը, անկարողությունն ու անզորությունը։ Իսկապես քաղաքական նշաձողը շատ է իջել։
 

Հասկանալի է ընտրություններ են, քվե է անհրաժեշտ։ Բայց առաջնային անհրաժեշտը մտածել նոր խոսելն է, ոչ թե խոսելուց հետո մտածելը, առավել ևս, որ անպատասխանատու և անհավասարակշիռ խոսքը կամ ռուսերեն ասած (словесный понос)-ը էլ ավելի է խճճում առանց այն էլ ոչ դյուրին իրավիճակը»:

  • Կիսվել: