կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը անրադարձել է այն հարցին, թե ինչու ամանորյա գիշերը ժամը 24:00 չհնչեց ՀՀ օրհներգը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը անրադարձել է այն հարցին, թե ինչու ամանորյա գիշերը ժամը 24:00 չհնչեց ՀՀ օրհներգը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը անրադարձել է այն հարցին, թե ինչու ամանորյա գիշերը ժամը 24:00 չհնչեց ՀՀ օրհներգը։

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Մի փոքր շեղեմ "Բրեգովիչի" երաժշտությունից ազդված իմ համաքաղացիներին մի պարզ հարցով։

Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ "ձվի մեջ մազ եմ" փնտրում, բայց հազար ներողություն...ինչո՞ւ երեկ ժամը 00:00 չհնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Խնդրում եմ սա չընկալել որպես քննադատություն լոկ քննադատության համար, սակայն հիշեցնեմ, որ այս պահանջը հստակ ամրագրված է օրենքով։

Հհմմ...»

Հետո նա մեջ է բերել ՀՀ Օրհներքի մասին օրենքի դրույթները․ «Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության...

  1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ...

...գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

  • Կիսվել: