Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված հերթական շինծու դատական նիստը
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու ՛՛դատական նիստը՛՛:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստի ընթացքում ՛՛ցուցմունք՛՛ են տվել այսպես կոչված ՛՛տուժողներն ու նրանց իրավահաջորդները՛՛։ Այնուհետև ընթերցվել են նրանց վերաբերյալ իբրև թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Հաջորդ կեղծ ՛՛դատավարությունը՛՛ կկայանա հոկտեմբերի 21-ին։


