շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքուն սպասում է Երևանի պատասխանին խաղաղության պայմանագրի համաձայնեցման նպատակով հանդիպում անցկացնելու համար.Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն սպասում է Երևանի պատասխանին խաղաղության պայմանագրի համաձայնեցման նպատակով հանդիպում անցկացնելու համար.Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքների հիման վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելու հարցով հանդիպելու համար, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված խաղաղ գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա և մոտ ապագայում անցկացնել հաջորդ բանակցային հանդիպումը՝ որպես այս համաձայնագրի տեքստի նախաձեռնող»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ ադրբեջանական կողմն ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ անցկացնելու հանդիպում, որի նպատակն իբրև «տեքստային խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելն է, այլ ոչ թե սադրիչ հայտարարությունները, որոնք վնասում են խաղաղ գործընթացին»:

Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանը մեկ ամիս սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը հավելել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ժնևում քննարկման, իսկ փաստաթղթի քննարկումները շարունակվել են Վաշինգտոնում։

  • Կիսվել: