կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու

Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնական կետերի շուրջ. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։

«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է եղել։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։

  • Կիսվել: