չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաքուն Երեւանին կոչ Է արել չչարաշահել ԵՄ առաքելության ներկայությունը՝ լարվածությունը սրելու համար

Բաքուն Երեւանին կոչ Է արել չչարաշահել ԵՄ առաքելության ներկայությունը՝ լարվածությունը սրելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին չօգտագործել իր տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը տարածաշրջանում լարվածության սրման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

"Հայկական կողմը պետք է վերջ դնի իր տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական տեղակայման չարաշահմանը (Ադրբեջանի հետ սահմանին - խմբ.)՝ Եվրոպական միության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության՝ տարածաշրջանում լարվածությունը սաստկացնելու եւ իր ռազմական սադրանքները կոծկելու նպատակով", - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ անհրաժեշտ է, որպեսզի տվյալ առաքելության ներկայությունը Հայաստանում պատրվակ չդառնա Երեւանի կողմից իր պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար:

"Տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղության կառուցման միջոցառումների դեմ սադրանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա",-ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

  • Կիսվել: