ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բանակին կլուբնիկ վաճառող ֆիրմեն փայատեր է «Թելսելի», դրա համա՞ր եք վախենում «Թելսելին» վռնդեք. Մեսրոպ Մանուկյան

Բանակին կլուբնիկ վաճառող ֆիրմեն փայատեր է «Թելսելի», դրա համա՞ր եք վախենում «Թելսելին» վռնդեք. Մեսրոպ Մանուկյան

Նախ սկսեմ «Հանրապետություն» կուսակցության կեղծ թեզերից, Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենքը ես եմ գրել ու դրա բարոյական իրավունքը ես ունեմ խոսելու, ու այդ օրենքով ես սահմանել եմ, որ տրանսպորտից պիտի անվճար օգտվեն, իսկ հարցը հատուկ եմ տվել, որ ցույց տամ ինչքան դատարկ է ձեր բերած օրինագիծը, որ դուք չգիտեք էլ՝ ում է առնչվում։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ տրանսպորտի թանկացման ֆոնին արտոնությունների փաթեթի մեջ ներառված չեն ԵԿՄ անդամները:

«Ցանկացած ծախս, որը դուք անում եք, պիտի ունենա թիվ թվաբանություն։ Այսինքն սրա արդյունքում ձեր բյուջեն ինչքա՞ն է եղել, որ այս մարդկանց արտոնյալ կարգավիճակ եք տվել։ Կարո՞ղ եմ ես իմանալ։ Չկա, զրո է, ուղղակի տակը զրո է։

Ասում են՝ արտոնություն ենք տալիս, կեղծ են իրենք, որովհետև ավագանին հելնի վերև, թե իջնի ներքև, չունի այդ լիազորությունը: Այսինքն եղել է 100 դրամ, հիմա թանկացնում են։ Այս փուլում թանկացման տարբեր շերտեր կան։ Այս շերտին այսքան է, մյուսինը՝ այնքան»,-ասաց Նա:

Մանուկյանը նշեց, որ «Թելսելի» պայմանագրի մեկ հինգ կետով, որը ստորագրել է ՔՊ-ն, Հրաչ Սարգսյանի ձեռքով, ասում է՝ համակարգի մատակարար ընկեր ընկերությունը պետք է նմանատիպ համակարգի ներդրում իրականացրած լինի, առնվազն 200 շարժակազմ ունեցող նվազագույնը երեք քաղաքում, վերջին հինգ տարիների ընթացքում. «Իսկ ձեր սիրած «Թելսելը» զրո է։ Ուզում եմ հասկանամ, բանակին կլուբնիկ վաճառող ֆիրմեն, որ փայատեր է «Թելսելի», դրա համա՞ր եք վախենում «Թելսելին» վռնդեք: Տեսեք Սուրեն Գրիգորյանի ժպիտը և կարմրելը ոնց է լինում։

Սուրեն Գրիգորյանի այդ բարի դեմքը, որ կա, ձեր տակը թաքնված է սպրուտը՝ ծովահրեշը: Այդ ծովի մեջի սիրուն դելֆինի ժպիտը, որ ունեք, տակը թաքնված է Սուրեն Գրիգորյան, ծովահրեշ։

Ես ուղղակի ուզում եմ հասկանամ հետևյալը՝ Տիգրան Ավինյանը գալով, այս ամբողջ կոռուպցիան համակարգը տեսնելով, պարոն Ավինյան, ինչու՞ հետևողական չեք լինում։ Ինչու՞ ականջներից չեք քաշում, «Թելսելին» մի հատ էլ ապտակ տաք, ասեք այստեղից գնացեք»,- հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամը:

Նա նաեւ անդրադարձավ պնդումներին, թե վարորդներն արդեն լավ պայմաններում են աշխատում. «Վարորդները հենց այսօր են ինձ նամակ գրել, որ զուգարանը դեռ չունեն: Այդ որ դուք ասում եք՝ զուգարան, մինչև հիմա Տիգրան Ավինյան, ձեր ասածը չեն անում։ Ձեզ մի հատ ճիպոտ եմ բերելու, որ ձեր ասածը չանելու համար դուք ճիպոտով տաք հետևներին, որ կաբինետում նստած չմնան, հելնեն, գործ անեն։ Կարծում եմ եկող տարվա բյուջեից առաջ այդ ճիպոտը պիտի բերեմ, նվեր տամ ձեզ։ Զուտ նրա համար, որովհետև արտոնյալ են, ոչ մեկին գործից չեք հանում, չեք պատժում»:

  • Կիսվել: