երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բանակցային գործընթացուկ կա հետաքրքիր դինամկիա, ես լավատես եմ․Նիկոլ Փաշինյան

Բանակցային գործընթացուկ կա հետաքրքիր դինամկիա, ես լավատես եմ․Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում բացառեց Լեռնային Ղարաբաղի հարցում դավադրությունները։

«Սկզբում ասվում էր, որ մեր կառավարությունը եւ անձամբ ես Ղարաբաղը հանձնում ենք, հետո երբ որ ժամանակն այս լուրի անհեթեթությունն ի ցույց դրեց, շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ քանի որ ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ, ըստ ամենայնի՝ պայմանավորված պատերազմով Ղարաբաղը հանձնվելու է, այս թեզը շրջանառության մեջ դրվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիմա շրջանառության մեջ է դրվում մեկ այլ թեզ, որ ա՛յ, քանի որ Կառավարությունը կամ վարչապետն անձամբ չեն համաձայնվում զիջումներ անել, կամ կոպիտ ասեմ` հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, եւ ահա սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով եւ կոնկրետ այդ թեմայով քարոզչություններ են արվում, բյուջեներ են բաց թողնվում և այլն»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հայ ադրբեջանական հարաբերություններում առկա վիճակը միշտ էլ իր մեջ վտանգներ է պարունակում։ Այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են, օրինակ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ և ընդհակառակը, եթե հիմա մոնիթորինգի ենթարկվեն սահմանային լարվածության աստիճանը, պարզ կդառնա, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ և էական անկում է եղել, եւ այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, որ լարվածություն չկա: 

«Ցավոք, լարվածությունն, ընդհանուր առմամբ, ոչ այնպիսին, ինչպիսին 3,4 կամ 5 տարի առաջ, շատ ավելի ցածր մակարդակի, բայց այդ լարվածությունը կա, շարունակվում է եւ ցավոք սրտի, այսօրվա դրությամբ էլ մենք ունենում ենք զոհեր: Սա ասում եմ նրա համար, որ ընդհանրապես ոչ մեկ չի ասում` Ղարաբաղի հարցը կարգավորել ենք եւ արդեն վերջ, տևական խաղաղ կարգավորումը հասած է: Բայց մյուս կողմից, ես կարող եմ արձանագրել՝ որքան էլ դա տարօրինակ թվա, բանակցային գործընթացում կա դինամիկա, բավականին հետաքրքիր դինամիկա, և ես լավատես եմ, որ այն կշարունակվի, կզարգանա: Աշխաբադում էլ ես Ադրբեջանի նախագահի հետ զրուց եմ ունեցել, եւ որոշակի դինամիկա, որոշակի մթնոլորտ կա, փնտրելու ցանկություն կա»,-ասաց նա

  • Կիսվել: