երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով․ Նաղդալյան

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով․ Նաղդալյան

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։

«Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան:

Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա:

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ»,-նշել է նա:

  • Կիսվել: