Բացակայությունները չեն խանգարում, որ նա շարունակի աշխատավարձ ստանալ և օգտվել ՍԴ հնարավորություններից․ Մակունցը՝ Վահե Գրիգորյանի մասին
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել ՍԴ նիստերին, սակայն դա չի խանգարում, որ նա շարունակի աշխատավարձ ստանալ և օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք ունենում են ՍԴ անդամները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր Սահմանադրական մարմնի առնչվող հարցին առաջին հերթին պետք է պատասխանի տվյալ Սահմանադրական մարմինը.
«Ես չգիտեմ, թե ինչ հիմք կա բացակայությունների տակ, արդյո՞ք ներկայացվում են որոշակի փաստաթղթեր, թե՝ ոչ: Այդ հարցին ընթացք տվողն առաջին հերթին ՍԴ-ն է»: