շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաբաջանյանը պատրաստակամություն է հայտնել կիսելու իշխանության պատասխանատվության բեռը

Բաբաջանյանը պատրաստակամություն է հայտնել կիսելու իշխանության պատասխանատվության բեռը

Ռուսաստանի գործընկերները, որոնք  կարծում էին, որ այս օրակարգը միայն իշխանական օրակարգ է, մենք ցույց ենք տալիս, որ այս օրակարգը ունի լայն քաղաքական, հասարակական  աջակցություն: Այս մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով  Եվրոպայի հետ համագործակցության խորացման օրակարգի շուրջ համախմբմանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե այդ օրակարգով հանդես է եկել իշխանությունը, մենք ցույց ենք տալիս մեր անվերապահ զորակցությունն այդ համակարգին և իշխանության գործընկերներին»:

Բաբաջանյանի խոսքով՝ այդ օրակարգն ուղերձ է նաև ներքին գործընկերներին, որոնք պայքարելու են դրա համար:

«Այս օրակարգն ուղերձ է նաև արևմտյան գործընկերներին, որոնք կարծում էին, որ այստեղ միայն իշխանության վրա է մնում պատասխանատվության բեռը. ո՛չ, մենք պատրաստ ենք իշխանության հետ պատասխանատվություն կրել այն հետևանքների համար, որոնք կարող է կրել մեր հանրությունը տարբեր ուղղություններով՝ ներքին, արտաքին սպառնալիքների տեսքով»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ իրենց շրջանակն ընդլայնվելու է:

  • Կիսվել: