ԱԺ-ում քննարկվում է Հայաստանում գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպվել է քննարկում՝ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:
Քննարկումը նախագահում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Կարծում եմ, որ մեր այսօրվա քննարկումն ու արտահայտած մտքերը շատ կարևոր կլինեն, որովհետև օրեր առաջ ես նաև վարչապետին ներկայացրի իմ մտահոգությունները գիտության ֆինանսավորման հետ կապված, և եղավ արձագանք, որ այսօրվա քննարկման արդյունքները պարտադիր կառավարությունում կլսվեն և հաշվի կառնվեն: Մենք միայն խոսելու համար չենք հավաքվել այստեղ, այլ հավաքվել ենք հստակ գործնական նպատակով, որ կարողանանք հասկանալ՝ ինչպե՞ս, ո՞ր ոլորտներում, ի՞նչ նոր մոդելներով, և ինչպե՞ս պետք է կատարվի ֆինանսավորումը»,- նշեց նա: