ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԺ-ում մեկնարկել է ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությունը

ԲԴԽ անդամի թեկնածուների ներկայացման փուլն ավարտվեց: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության փակ-գաղտնի քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 17:20-ից մինչև 18:30-ը:

Նշենք՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը:  

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում էր ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թափուր պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:

  • Կիսվել: