երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱԺ-ում հնչում էր հայհոյանք, իսկ ոմանք հրճվում էին․ Համազասպ Դանիելյանը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ-ում հնչում էր հայհոյանք, իսկ ոմանք հրճվում էին․ Համազասպ Դանիելյանը՝ Էդմոն Մարուքյանին

Ազգային ժողովի ներսում կամ դրսից կառույցները թող վերցնեն, հետևեն, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահը և մնացած նախագահողները վարում, ում են ամենաշատը ձայն տալիս, ում  ժամանակը չեն ընդհատում ամբողջ գործունեության ընթացքում և փաստերով խոսենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ հերթական անգամ փորձ արվեց Ազգային ժողովի և ԱԺ նախագահի ինստիտուտի հեղինակությունը սասանել և անկողմնակալության հարց բարձրացվեց։ 

«Հիմա փաստերի մասին, երբ պարոն Մարուքյանն ասում է, որ բացառիկ դեպքերում է սանկցիա կիրառվում՝ միգուցե իրենց համար դա բացառիկ չէր, բայց այս դահլիճում առաջին անգամ օգտագործվել է հայհոյանք, ֆիզիկական սպառնալիք, ոմանց համար դա նորմալ է եղել, կողքից հրճվել է, հրճվանքով հետևել է պրոցեսին, բայց դա իրականացվել է կարգուկանոն հաստատելու և բնականոն աշխատանքի համար»,-ասաց նա։

  • Կիսվել: