ԱԺ պատգամավորները խորհրդարանում հյուրընկալել են Երևանի և մարզերի հիմնական ու հանրակրթական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների
Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները խորհրդարանում հյուրընկալել են Երեւանի եւ մարզերի հիմնական ու հանրակրթական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների, Աբովյանի Բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ հյուրընկալել է «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Արփինե Դավոյանը։
Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ էլ հանդիպել է պատգամավոր Մարինա Ղազարյանը։
Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հյուրընկալել է Աբովյանի Բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:
Խորհրդարանականներն անդրադարձել են Ազգային ժողովի դերին ու պատգամավորների գործառույթներին, ներկայացրել օրենսդրական գործընթացը, մանրամասնել, թե ինչպես է նախագիծը դառնում օրենք։
Աշակերտներն իրենց մտահոգություններն են բարձրաձայնել դպրոցների տեխնիկական հագեցվածության, տասներկուամյա կրթակարգի թերությունների, տարածաշրջանի իրադրության, Լաչինի միջանցքի բացման եւ օրախնդիր այլ հարցերի շուրջ։
Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել օրենսդիր մարմնի առօրյային, եղել ԱԺ թանգարանում եւ գրադարանում:




