հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ պատգամավորները հանդիպել են «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի առաջին կուրսի ուսանողներին

ԱԺ պատգամավորները հանդիպել են «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի առաջին կուրսի ուսանողներին

Կրթության ոլորտում բուհերի խոշորացումն ու ակադեմիական ավանի հիմնումն ամենակարեւոր ծրագրերից են։ Իրականացվող ծրագրային այս քայլերի մասին խոսել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը եւ Նարեկ Բաբայանը ճանաչողական այցով խորհրդարան այցելած «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
 
Անդրադառնալով ակադեմիական ավանին՝ հյուրերը տեղեկացրել են, որ ուսանողներն այնտեղ հնարավորություն կունենան ոչ միայն առավել խորքային ուսումնասիրելու իրենց մասնագիտությունը, այլեւ օգտվելու տարբեր հետազոտական կենտրոններից։
 
Ուսանողները բարձրաձայնել են հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին վերաբերող հարցը, որին պատասխանելով՝ Հասմիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում հաճախ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն առավել բարելավելու նրանց պայմանները։
Պատգամավորը նաեւ նշել է, որ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում հաշվի է առնվում ֆիզիկական մատչելիության ապահովման հարցը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մեդիագրագիտությանը։ Այդ համատեքստում կարեւորվել է բարձր դասարանցիների եւ ուսանողների համար մեդիագրագիտության դասընթացների կազմակերպումը։ Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է սոցիալական ցանցերի դրական եւ բացասական կողմերին՝ ընդգծելով, որ դրանք հաճախ դառնում են անվերահսկելի։
Անդրադառնալով ուսանողների այն մտահոգությանը, թե սահմանամերձ համայնքների խոշորացման հետեւանքով կփակվեն որոշ դպրոցներ՝ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ սահմանամերձ համայնքների խոշորացումը որեւէ կերպ չի ազդի ուսման որակի եւ դասավանդման վրա:
 
«Պետությունը նման դեպքերում տալիս է պատշաճ լուծում»,- հավելել է պատգամավորը։
Ալխաս Ղազարյանն էլ խոսել է պատգամավորի պատասխանատու աշխատանքից՝ այս համատեքստում ընդգծելով մասնագիտության ճիշտ ընտրության կարեւորությունը, քանի որ միայն այդ դեպքում այն կարող է հետագայում ի նպաստ մեր երկրի ծառայել։
Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ պատգամավորները հյուրերին տեղեկացրել են, որ իրենք անդամակցում են տարբեր միջազգային կառույցների եւ մշտապես բարձրաձայնում մեր երկրին վերաբերող օրակարգային հարցերը։
 
Նրանք հավաստիացրել են, որ բոլոր միջազգային հարթակներում առաջնային հարցերից է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը։
Возможно, это изображение 4 человека, ребенок, люди сидят и в помещении
Возможно, это изображение 3 человека, ребенок, люди сидят и в помещении
 
Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

  • Կիսվել: