երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին:

Փաթեթը կներառվի լիագումար նիստերի օրակարգում:

Օրինագծով առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել նրանց մինչև 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամանակահատվածից բացի՝ նաև զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված բժշկական փորձաքննության ժամկետով:

«Օրինագծով նաև առաջարկվում է պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին նաև ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

  • Կիսվել: