երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի քրեական գործով իրավապահները որոշում են կայացրել

ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի քրեական գործով իրավապահները որոշում են կայացրել

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Ջանիբեկ Սերոբի Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մայիսի 9-ին ժամը 23:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանին պատկանող, Երևան քաղաքի Եղվարդի Խճուղի 132 հասցեում գտնվող հացատան սրահում, իսկ այնուհետև դրսում, հասատան դիմաց ծեծի է ենթարկել Արթուր Սահակյանին, որի ընթացքում դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա ձախ աչքին, պատճառելով նրա առողջությամը ծանր մարմնական վնաս՝ օրգանի ֆունկցիայի /ձախ աչքում տեսոխության/ կորստի հատկանիշներով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն արդեն դատարանում է: Այն քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:

  • Կիսվել: