ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին (լուսանկարներ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին: