ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Իսկ թե ինչ է գրության բվանդակությունը, Նելլի Ղուլյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել նման հարցում ուղարկել։
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։