ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:

Պատգամավորները կքննարկեն նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը:
 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

  • Կիսվել: