շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ նիստին ներկայացրեց ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն երկրորդ ընթերցման ներկայացվեց փոփոխված տեսքով:

«Առաջարկվում է Ամանորի տոները ոչ աշխատանքային սահմանել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը»,- ասաց Քերոբյանը:

Ավելի վաղ Քերոբյանը նշել էր, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

  • Կիսվել: