երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱԺ-ն քաննարկեց հուղարկավորությունների կազմակերպման հարցը

ԱԺ-ն քաննարկեց հուղարկավորությունների կազմակերպման հարցը

Ազգային ժողովում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների և դիակիզարանների շահագործման» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:

Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով: Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց կրկնակության դեպքում պատասխանատվություն են սահմանել: Ասաց՝ եթե անձը հուղարկավորությունը իրականացնի գերեզմանատան տարածքից դուրս և չի վերահուղարկավորում գերեզմանի տարածք, ավելացրել են «կրկին անգամ» հասկացողությունը և նախատեսել ավելի ծանր սանկցիա:

  • Կիսվել: