շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին,  իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:  

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,- նշեց  արդարադատության նախարար Բադասյանը:
 

Նշենք՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: 

  • Կիսվել: