երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց

Հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:

ԱԺ խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:
© factor.am

  • Կիսվել: