շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Իշխող խմբակցությունն այդ պաշտոնում Առուստամյանի թեկնածությունը ներկայացնում է երկրորդ անգամ: 

Առուստամյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ոչ միայն դիսցիպլինար, այլև որակական նշանակություն ունեցող հաշվեքննություններին: 

«Ինձ համար անչափ կարևոր է, որ հայտնաբերենք ոչ թե արդեն տեղի ունեցած անհամապատասխանությունը կամ խեղաթյուրումը և հետո մտածենք՝ ով է պատասխանատվության ենթարկվելու, այլև այնպես անենք, որ դրանք չլինեն: Հաշվեքննության վեկտորը գնա ավելի շատ կանխարգելիչ գործողության»,- ասաց Առուստամյանը:  

  • Կիսվել: