չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ազգային ժողովը քվեարկեց քննարկված նախագծերը

Ազգային ժողովը քվեարկեց քննարկված նախագծերը

Խորհրդարանը քվեարկեց երեկ քննարկված նախագծերը:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 75 պատգամավոր:

Կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017-ի դեկտեմբերի 21-ի Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Կողմ էր քվեարկել 73 պատգամավոր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ էր 71 պատգամավոր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ էր քվեարկել 71 պատգամավոր:

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 74 կողմ ձայնով:

Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 76 կողմ ձայնով:

Իրավաբանական անձանց պետական գրանցման, Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 75 կողմ ձայնով:

Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ էր քվեարկել 75 պատգամավոր:

Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 74 կողմ ձայնով:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 72 կողմ ձայնով:

  • Կիսվել: