ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման աշխատանքները

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման աշխատանքները

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,-նշված է ԱԳՆ-ի կայքում:

  • Կիսվել: