շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ

 Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան մայիսի 16-ին ընդունել է Թուրքիայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆային:

 Երլիքայան այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք հանդիպեցինք բարեկամ և եղբայրական Պաղեստինի մեծարգո դեսպան պարոն Ֆաեդ Մուստաֆային։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն դեսպանին բարեհամբույր այցի համար։ Մաղթում եմ Աստծո ողորմությունը հոկտեմբերի 7-ից ի վեր դաժանության սահման չունեցող հարձակումների հետևանքով նահատակված պաղեստինցիներին: Ինչպես մեր նախագահն է ամեն առիթով նշում, Գազան պատկանում է պաղեստինցիներին և այդպիսին կմնա հավերժ: «Թուրքիան միշտ կանգնած է իր պաղեստինցի եղբայրների կողքին և միշտ էլ կշարունակի դա անել»,- գրառման մեջ նշել է նա։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ղեկավար Օքայ Մեմիշը և Միգրացիայի վարչության ղեկավար Աթիլլա Թորոսը:

  • Կիսվել: