կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին

Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ:

 

 

  • Կիսվել: