հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այստեղ խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել ՀՀ երեխաների հիշատակը․ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար

Այստեղ խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել ՀՀ երեխաների հիշատակը․ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար

Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և համապատասխան գրառում արել սոցցանցերում:

«Այցելություն Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր.

Այսօր Հայաստանում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք փախել են իրենց երկրից՝ միանալու Ֆրանսիային և պաշտպանելու այն»,-գրել է նա և նաև կից լուսանկարներ հրապարակել:

Ֆրանսիացի պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

ImageImageImage

  • Կիսվել: