Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը․ ովքեր են ֆավորիտները
Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ Ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։
Ընտրություններին մասնակցում են 14 ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք: Հիմնական ֆավորիտներն են՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (թեկնածու Տիգրան Ավինյան), «Ազգային առաջընթացը» (թեկնածու Հայկ Մարության) և «Ապրելու երկիր» (թեկնածու Մանե Թանդիլյան)։
ՔՊ-ի, այսինքն՝ Տիգրան Ավինյանի կարգախոսն է «Ասեք, կանենք»:
«Ապրելու երկիրը» հանդես է գալիս «Փոխենք ապագան» կարգախոսով: Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել էր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է «Ապահով Երևան» «Առողջ Երևան» «Խելացի Երևան», «Կանաչ Երևան» «Հասանելի Երևան» «Հին ու նոր Երևան», «Հոգատար Երևան» «Բարեկարգ Երևան» դրույթներից, որոնցում մանրամասն ներկայացված են կուսակցության առարկայական առաջարկները, դրանց շահառուներն ու նախագծերի նախնական հաշվարկները։


