կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Այսօր տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը

Այսօր տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը

Այսօր` հուլիսի 1-ին, Տաջիկստանի մայրաքաղաքն ընդունելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի անդամներին: Դուշանբեում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ տեղի կունենա վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվող թեմաներից է լինելու 2021-2025 թվականների ընթացքում կազմակերպության անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը:

  • Կիսվել: