Այսօր ստացել ենք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը. փաստաբան
Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
՛՛Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին: Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը:
Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է՛՛,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


