կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօր մեկնարկում է վճռական հանրահավաքը. Արսեն Բաբայան

Այսօր մեկնարկում է վճռական հանրահավաքը. Արսեն Բաբայան

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած անհնազանդության ակցիաները: 

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհնազանդության ակցիաներով մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վճռական հանրահավաքը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր մեկնարկում է վճռական հանրահավաքը: Ավելի քան վստահ եմ, որ, եթե ոչ ժամեր, ապա մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի նստած վարչապետի աթոռին՛՛:

  • Կիսվել: