չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ. Աբրահամյանը հետ է վերցնում դիմումը

Այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ. Աբրահամյանը հետ է վերցնում դիմումը

Հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել էԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով իօրերս պատգամավորի մանդատը դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի հայրենակիցներ,

Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։

Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին։

 

  • Կիսվել: