կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի». Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

«Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի». Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին Զուրաբիշվիլին գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«ՀՀ նախագահ, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի, բայց մենք գլոբալ համերաշխության միջոցով կհաղթահարենք այս ճգնաժամը և ավելի ուժեղացած դուրս կգանք», — գրել է Վրաստանի նախագահը:

  • Կիսվել: