կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար

Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար

Որոշում է ընդունվել այս տարի բացել թե՛ Հայաստանի դեսպանությունը Հունգարիայում, թե՛ Հունգարիայի դեսպանությունը Հայաստանում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Կարծում ենք այնտեղ էլ մեծ ներուժ կա և ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահությունը ապացույց էր մեր մեր համագործակցության։ Էլ ավելի սիմվոլիկ է լեհական նախագահության ժամանակաշրջանում ԵՄ խորհրդի այս համաժողովը կազմակերպելու և Վիշեգրադյան հիմնադրամի այցը իրականացնելու առումով:

Գրեթե վերջնականացնում ենք բանակցությունները ԵՄ-ի հետ մեր առաջնորդությունների նոր օրակարգի շուրջ և շուտով կկազմակերպենք մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում քաղհասարակության հետ՝ ներկայացնելու այդ արդյունքները։

Դրա հետ մեկտեղ արդեն իսկ կապեր են հաստատվել ԵՄ նոր ղեկավար կազմի հետ: Վերջերս տեղի ունեցավ հեռահաղորդազրույց ԵՄ խորհրդի նախագահ Կոշտայի հետ և վարչապետ Փաշինյանի, որտեղ քննարկվեցին համապատասխան համագործակցության հարցեր»,-ասաց նա:

 

  • Կիսվել: