հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Այս պրովոկացիայով Ադրբեջանը ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Գրիգորյան

Այս պրովոկացիայով Ադրբեջանը ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Գրիգորյան

Գեղարքունիքում որոշակի դրական փոփոխություն կա, բայց մեծ հաշվով իրավիճակը լուծված չենք համարում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, խոսելով Գեղարքունիքում ու Սյունիքում տիիրող իրավիճակի մասն, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սա ընդհանուր առմամբ սպառնալիք է ամբողջ Հայաստանի համար. ՛՛Սա Սյունիքի թեման չէ, սա ամբողջ Հայաստանի թեման է՛՛:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ դժգոհ է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից. ՛՛Ադրբեջանը մեր հասարակության մեջ է փորձել սերմանել, որ հաղթել է։ Եթե հաղթել է, ապա ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներում ստացել ևս երկու պետության բանակ, դա համարել հաղթանակ. ես չէի համարի։

Իրականում Ադրբեջանն այս քայլերով, այս պրովոկացիայով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի, ինչպես Զանգեզուրն է, կամ այլ հարցերն են՛՛։ 

Գրիգորյանը հավելեց. ՛՛Իհարկե, մեզ մոտ փորձել են այդ միտքը սերմանել, որ ամբողջովին Ադրբեջանը հաղթած է դուրս եկել, բայց, իմ գնահատականով, Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց նա ընտրեց ռազմական ճանապարհը՛՛:

 

  • Կիսվել: