ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները. ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Միրզոյանի ու Ռուբիոյի միջև ստորագրված  փաստաթղթերի մասին

Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները. ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Միրզոյանի ու Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթղթերի մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները:

Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»:

  • Կիսվել: