Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի. Ալեն Սիմոնյան
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նշել է, որ հռետորաբանությունը, որը հնչեցնում են Քոչարյանը և նրա քաղաքական ուժը, հիմնականում համընկնում է այն հռետորաբանության հետ, որը Մոսկվայից հնչեցվում է Պուտինի շուրթերով։
ԱԽ քարտուղարը ծիծաղելի է անվանել Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ խուզարկություններն ու ձերբակալությունները խորհրդարանում Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավոր վեճի հետ կապելու փորձերը։
«Դա անհնար է», - նշել է նա՝ չհամաձայնելով այն գնահատականի հետ, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։
«Այն գործերը, որոնց շրջանակում ձերբակալություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ, վաղուց են հարուցվել», - ընդգծել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և այլ անձինք:



