երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այս համաներումով խնդիրը լուծում ենք, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ երիտասարդները գան և պետության հետ իրենց խնդիրները լուծեն. Քոչարյան

Այս համաներումով խնդիրը լուծում ենք, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ երիտասարդները գան և պետության հետ իրենց խնդիրները լուծեն. Քոչարյան

Մենք այս համաներումով խնդիրը լուծում ենք, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ երիտասարդները գան և պետության հետ իրենց խնդիրները լուծեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով հնարավորություն է տրվում բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Դրանից հետո արդեն լուրջ խստացումներ կլինեն, և ծնողները պետք է հասկանան՝ երկրից դուրս գալով ծնողները միջազգային հետախուզման մեջ կհայտնվեն, որովհետև ավելի ծանր հոդվածներ են լինելու: Պետք է գրավիչ դարձնենք զինված ուժերը, այլ կառույցներ ևս, որպեսզի ծնողները երեխաներին չտանեն երկրից»,-նշեց նա:

Նա նաև նշեց, որ պետությունը պետք է ամեն ոլորտ գրավիչ դարձնի, որպեսզի կարողանա իր երիտասարդներին պահել երկրի ներսում: Ըստ նրա՝ նախորդ օրենքի նախագիծը խնդիրը չէր լուծում: 

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ երիտասարդների հայրենիք վերադառնալն արդեն իսկ դառնում է երկրի համար ռեսուրս: «Ես չեմ արգելելու, որ երկրից դուրս գան, բայց ես իրենց առաջարկ եմ անելու, նախ իրենց գալն արդեն իսկ դառնում է ռեսուրս, և երբ նրանք քրեական հետապնդումից ազատվում են, մենք՝ որպես պետություն, երբ իրենց մոբիլիզացնում ենք, արդեն չեն կարող գնալ, որովհետև քրեական հետապնդման են ենթարկվելու»,– ասաց նա։

  • Կիսվել: